Ամերիկացի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, որը հավակնում էր Հանրապետական կուսակցությունից մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, բայց պարտվեց Դոնալդ Թրամփին, հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը կարող էր նորմալ աշխատել, եթե նախագահը դադարեցներ Twitter-ում գրառումներ կատարելը:
«Եթե դու ամեն օր գրում ես Twitter-ում և բողոքում ես ԶԼՄ-ներից, քո հանդեպ վերաբերմունքից, շեղվում ես և չես կարողանում աշխատել: Ահա, թե ինչ եմ ուզում ասել»,-հայտարարել է Սանտորումը CNN հեռուստաալիքի եթերում:
«Հույս ունեմ, որ վերջին 10 օրը նախագահին ցույց տվեցին, որ եթե չես շեղվում, հետևում ես որոշակի սցենարի, կենտրոնանում ես քաղաքականության վրա և աշխատում այն ամենի վրա, ինչի մասին խոսվել է քարոզարշավի ժամանակ, կարող ես հիանալի նախագահ լինել»,-հավելել է նա:
Նշենք, որ Թրամփն իր առաջին արտասահմանյան շրջագայության ժամանակ Twitter-ու միայն չեզոք հաղորդագրություններ է գրել, բայց ԱՄՆ վերադառնլուց հետո հերթական անգամ խստորեն քննադատել է ԶԼՄ-ներին:






































