ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամբողջությամբ վստահում է և բարձր է գնահատում իր փեսայի և խորհրդականի՝ Ջարեդ Քուշների աշխատանքը, որի նկատմամբ Հետախուզության դաշնային բյուրոն (FBI) հետաքննություն է սկսել «Ռուսաստանի հետ կապերի» մասին գործով:
«Ջարեդը հիանալի գործ է անում իր երկրի համար: Ես նրան ամբողջությամբ վստահում եմ: Նրան հարգում են բոլորը, նա աշխատում է ծրագրերի վրա, որոնց շնորհիվ մեր երկիրը կտնտեսի միլիարդավոր դոլարներ: Ի հավելումն այս ամենին, ինչն ավելի կարևոր է, նա շատ բարի մարդ է»,-մեջբերում է Թրամփի հայտարարությունը The New York Times-ը:
Ավելի վաղ Washington Post թերթը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Քուշները 2016թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն իբրև թե առաջարկել է գաղտնի կապեր հաստատել Մոսկվայի և Թրամփի անցումային թիմի միջև:








































