Մեքսիկայում երկու արևադարձային փոթորիկների հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ինգրիդ» փոթորիկը հարվածել է մեքսիկական ափին, և Վերակրուս նահանգում սողանքի զոհ է դարձել առնվազն 12 մարդ:
Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին հարվածել է «Մանուել» փոթորիկը, որը նույնպես հեղեղումների ու սողանքների պատճառ է դարձել:
Առավելապես տուժել են Վերակրուս և Տամաուլիպաս նահանգները, որտեղ ավելի քան 6000 մարդ է տարհանվել:










































