«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրճատել է Երևան-Աբովյան, Երևան- Չարենցավան բարեգործական ավտոբուսների թիվը:
Այժմ ընդամենը մի քանի ավտոբուս է գործում, ու մարդիկ ժամերով սպասում են, որ օգտվեն բարեգործական ավտոբուսներից: Չարենցավանի բնակիչները «ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել են, որ ժամանակին մոտ 16 ավտոբուս էր աշխատում, իսկ այժմ դրանց թիվ նվազել է՝ հասնելով 6-7-ի: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «ժողովուրդ»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ Գ. Ծառուկյանը կրճատել է բարեգործական ավտոբուսների քանակը, ասել է, թե այդ ավտոբուսները մշտապես էլ աշխատել են ըստ անհրաժեշտության:
«Երբեք դա ինքնանպատակ չի եղել, երթուղայինների թիվը եղել է այնքան, որքան եղել է դրա անհրաժեշտությունը»,- նշել է մամլո խոսնակը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































