Աֆղանստանի կենտրոնական Պարվան նահանգում շրջվել է 17 մարդու տեղափոխող բեռնատար, մեկ ընտանիքի 15 անդամ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի վարչակազմի ներկայացուցչին:
«Քաբուլի Պարվանում 17 ուղևորի փոխադրող բեռնատարը դուրս է եկել ճանապարհից, շրջվել է: 15 ուղևոր զոհվել է, 2 երեխա տուժել է: Զոհվածների թվում կանայք և երեխաներ կան»,- գործակալությանն ասել է նահանգի ղեկավարի ներկայացուցիչ Վահիդա Շահքարը: Նրա խոսքով՝ վթարի հետևանքով զոհվել են մեկ ընտանիքի ներկայացուցիչներ:











































