Ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով ճայթռուկ է նետել Սպիտակ տան մարգագետնին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ Սպիտակ տան շրջակայքով անցնողները 2 թրխկոց են լսել, որից հետո գաղտնի ծառայության աշխատակիցները շրջափակել են և սկսել զննել տարածքը: Պարզվել է, որ դրանք ոչ թե կրակոցների ձայներ էին, այլ տղամարդու նետած ճայթռուկի պայթյունի ձայնը:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ժամ անց Վաշինգտոնում ԱՄՆ ռազմածովային ուժերի շենքում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի արդյունքում 13 մարդ է զոհվել՝ ներառյալ մարդասպանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կասկածյալ Ահարոն Ալեքսիսը նախկինում եղել է նավատորմի էլեկտրիկը:









































