«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի ամբողջական պաշտոնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել:
Սակայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ տեղեկանքի համաձայն Հայաստանում մինչև 100 բնակիչ ունեցող գյուղերի թիվը հասնում է 110-ի, դրանցից 27 գյուղ բոլորովին բնակիչ չունի: 11 գյուղեր ունեն 1-ից մինչեւ 10 բնակիչ: Իսկ 10-ից մինչև 50 բնակիչ ունեցող գյուղերի թիվը 26-ն է:










































