Իր յուրօրինակ աշնանային բաղադրատոմսի (դդմե լատե՝ համեմունքներով) 10-ամյա հոբելյանի առթիվ Starbucks ընկերությունը սահմանափակ քանակությամբ սուրճի բաժակներ է թողարկել:
300 մլ տարողությամբ ճենապակյա բաժակները՝ աշնանային երանգներով են՝ սպիտակ, նարնջագույն և փիրուզագույն: Բաժակներն արտաքինից պատած են Swarovski գունավոր քարերով:
Յուրաքանչյուր բաժակ փաթեթավորված է նորաոճ փայտե արկղում և առանձին համար ունի: Շարքի մեջ ընդամենը 600 բաժակ է, որոնցից յուրաքանչյուրն արժե 150 դոլար: Բաժակը կարելի է պատվիրել միայն Starbucks-ի պաշտոնական կայքում, հաղորդում է Kedem-ը:










































