Աստրալիացի գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլի օգտագործումը չի մեծացնում ընկճախտի առաջացման սպառնալիքները, ավելին՝ ալկոհոլի չափավոր քանակությունը կարող է նվազեցնել դրա հավանականությունը:
Արևմտյան Ավստրալիայի համալսարանի աշխատակիցները հայտարարել են, որ չի կարելի խոսել ալկոհոլի և տրամադրության խանգարման ուղիղ կապի մասին: Օրինակ, խմող մարդիկ վատ են սնվում, ծխում են և մի շարք հիվանդություններ ունեն, որոնցով էլ մասամբ բացատրվում է ընկճախտի առկայությունը: Ինչպես փոխանցում է MEDdaily-ն, 65-83 տարեկան 12 201 տղամարդկանց շրջանում անցկացված ուսումնասիրությունն ապացուցել է դա։










































