Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Սովետի վերականգնումը

Շանթ Հարությունյանի որդին` Շահենը հոգեբուժարանում հետազոտություն է անցնում: Այդպես որոշել է զինկոմիսարիատը, որը միանգամայն առողջ երիտասարդին բանակ զորակոչելու ճանապարհին որոշել է նրան «կոտրել»: Հոգեբուժարանները որպես ճնշման գործիք ակտիվ օգտագործվում էին ԽՍՀՄ-ում այլախոհների դեմ պայքարում: Այդ ճանապարհով անցել են Շահենի ընտանիքի ավագները` պապը, նրա եղբայրը, ովքեր այլախոհներ են եղել: Հոգեբուժարանների ինստիտուտը որպես ընդդիմությանը ճնշելու գործիք աստիճանաբար վերականգնվեց ու լայն տարածում ստացավ պուտինյան Ռուսաստանում ու «եվրասիական» փորձի շրջանակներում ներմուծվեց Հայաստան: Գուցե պարադոքսալ հնչի, բայց այս «զենքը» ինը տարի առաջ օգտագործվել է Շանթ Հարությունյանի դեմ, որն անցնում էր «Մարտի 1»-ի գործով:

Սովետի ժամանակ «գիժ» էր համարվում այն մարդը, որը հանդգնում էր հանդես գալ կոմունիստական իշխանության, նրա գաղափարախոսության դեմ: Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները որոշել են վերականգնել հին սովետական ավանդույթները: Այդ տրամաբանության մեջ գծվել է «ճիշտ» ընդդիմության սահմանը, որը պետք է տեղավորվի սերժահպատակության և ռուսահպատակության տիրույթում: Այդ սահմանից դուրս գործողները «գժեր» են, որովհետև սպառնում են «գենսեկի» իշխանության հավերժացմանը: «Ճիշտ» ընդդիմությունը շրջանցում է «գենսեկի» անձին վերաբերող ցանկացած հարց, որովհետև կարծում է, որ նույնիսկ խորհրդարանական ընտրությունները չպետք է քաղաքականացնել այն աստիճան, որ դրանք սպառնան «գենսեկի» իշխանությանը: Միայն «գիժը» կարող է կարծել, որ Հայաստանը զարգացման հեռանկար ու ապագա ունի ԵՏՄ-ից դուրս:

«Ճիշտ» ընդդիմադիրները ռուսական ցարին երկրպագում են, նրա դեմ ուղղված ցանկացած քննադատություն համարում են անձնական վիրավորանք: Միայն «գիժը» կարող է կարծել, որ Հայաստանը ձերբազատված պետք է լինի օլիգարխների ու կրիմինալների իշխանությունից, որովհետև նման համակարգով մենք հայտնվում ենք չուլանի կարգավիճակում: «Ճիշտ» ընդդիմադիրներն օլիգարխիան և կրիմինալը համարում են եվրասիական բազային արժեքներ, որոնց վրա խարսխված է ռուսական գահը: «Գժերը» կարծում են, որ Հայաստանի զարգացման բանալին Արևմուտքն է` իր քաղաքական, քաղաքակրթական վեկտորներով, «ճիշտ» ընդդիմությունն ԱՄՆ-ի ու Եվրոպայի ստվերում տեսնում է դավադիր մասոնների, ովքեր ուզում են քարուքանդ անել մեր չեղած ավանդույթները:

Շահենը դիսիդենտի թոռ ու որդի է, ինքն էլ` անհնազանդի մեկն է: Նմանները չպետք է ծառայեն «հայրենի» բանակում, որ ներսից չքայքայեն: Ուրեմն, Շահենին շտապ «գժի թուղթ» է պետք, եթե նույնիսկ նա միանգամայն առողջ է և ուզում է իր պարտքը տալ հայրենիքին: Ի դեպ, Հայաստանը հայրենիք է միայն փոքրամասնություն կազմող «գժերի» համար, իսկ «բոլշևիկ» մեծամասնության համար` ընդամենը ռուսական ֆորպոստ է, որը պետք է ապրի ցարի կանոններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում