Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կարծիքով՝ չի բացառվում, որ ՀՅԴ-ն կրկին դուրս գա կոալիցիայից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հակոբ Հակոբյանը թեև չի ընտրվել պատգամավոր, սակայն շարունակում է քաղաքականության մեջ մնալ: Եվ մամուլով ու քաղաքական գործիչների հետ հանդիպումներին մասնակցելով հետևում է, որ, ինչպես ինքն է ասում. «Քաղաքական գործիչները ճիշտ աշխատեն ու ճիշտ որոշումներ կայացնեն»: «Հետևում եմ, որ ժողովրդին չտանեն փորձության: Զբաղված եմ նաև քաղաքական գործիչներին խորհուրդներ տալով»,– ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածուն: Նրա տեղեկացմամբ շուտով հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտության նոր փուլ է սկսվելու:

Արձանագրությունները սկսելու են քննարկվել և ընդունվել թուրքական ու հայկական խորհրդարաններում, քանի որ դրանց ընդունումը բխում է նաև Թուրքիայի շահերից: «Բայց ես կարծում եմ, որ ինչպես նախկինում Դաշնակցություն կուսակցությունը խնդիր ունեցավ և դուրս եկավ կոալիցիայի կազմից, նույնը կարող է հիմա կրկնվել»,– ասաց Հ. Հակոբյանը: Պատգամավորության թեկնածուն խոսելով երկրի տնտեսական իրավիճակի մասին ասաց, որ եթե իրականում տնտեսական աճ կա, ապա այդ ամենը պետք է անդրադառնա յուրաքանչյուր ընտանիքի վրա: Բայց եթե նման անդրադարձ չկա, ուրեմն դրանք պարզապես թվեր են: Խոսելով կառավարության վերջին նիստի ժամանակ որոշ ընկերությունների մասնավորեցման ցանկը հաստատելու մասին, Հ. Հակոբյանն ասաց, որ դրա տակ որևէ լավ բան տեսնել հնարավոր չէ:

«Եթե մասնավորեցնում են, թող մասնավորեցնեն, բայց դրանից քաղաքացին ավելի լավ չի ապրի: Դրա փոխարեն յուրաքանչյուր մարզպետ, քաղաքապետ պետք է բոլոր ընտանիքների հետ աշխատի և պետք է հետևի, որ ամեն ընտանիքից գոնե մեկը ներգրավված լինի պետական կառույցների աշխատանքում: Եվ չի կարելի թույլ տալ, որ մի ընտանիքում բոլոր չափահաս մարդիկ աշխատանք ունենան, իսկ մյուսում ոչ մի աշխատող չլինի: Դա մարդկանց հանդեպ իշխանությունների կողմից ցուցաբերվող անազնիվ մոտեցում է»,– ասաց Հ. Հակոբյանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերջ տալ նաև խնամի–ծանոթ–բարեկամ ավանդական դարձած մոտեցմանը և պետք է բոլոր ընտանիքները կարողանան ինչ–որ կերպ ներկայացված լինել պետական ապարատում: Բացի այդ, իշխանությունները պետք է նաև կարողանան մարդկանց սատարելով օգնություն խնդրողից վերածվել օգնություն տվողի: «Պետք է իշխանությունները, քաղաքական գործիչները իրենց վրա պարտականություն վերցնեն, որպեսզի մեկ տարի հետո կարողանան ասել, թե օրինակ` անցյալ մեկ տարում քանի ընտանիքի են կարողացել նման ծանր իրավիճակից հանել: Հարկավոր է հավասարության և արդարության սկզբունքը պահել, հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի և ամեն ինչ կմնա նույնը»,– ասաց Հ. Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի օրենքները բավարար հնարավորություն տալիս են, որ իշխանությունները ցանկացած անարդար երևույթի դեմ պայքար մղեն: Այս գործին նույնպես պետք է մասնակցի հասարակությունը, իսկ երբ այն անտարբեր է դառնում իր կյանքի, շրջապատի և պետության նկատմամբ, ստացվում է այն՝ ինչ հիմա տեսնում ենք: «Հարկավոր է կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու հասարակական պահանջ ձևավորել: Եվ ես վստահ եմ, որ նման պահանջ ձևավորելու դեպքում հասարակությունն իր ձեռքը կվերցնի ամեն ինչ: Այդ դեպքում որևէ արատավոր երևույթ չի լինի, իսկ հասարակությունը կհաղթի: Բոլոր զարգացած երկրներն այս ճանապարհով անցել են, բայց երբ հասարակությունը անտարբեր է, կառավարությունն էլ ոչինչ անել չի կարողանա»,– ասաց Հ. Հակոբյանը:

Խոսելով ԱԺ նոր կազմի և նորընտիր պատգամավորների մասին նա տեսակետ հայտնեց, որ ներկայի խորհրդարանը չի կարողանալու արատավոր երևույթների դեմ արդյունավետ պայքարել, քանի որ ինքը խորհրդարանական մեծամասնությունը կազմող ուժերի մոտ նման փոփոխություններ կատարելու քաղաքական կամք չի տեսնում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում