Աշխարհի առաջատար բանկերը կմիավորեն ուժերը: Դրանք մտադիր են միասին ստուգել հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունները և միացյալ հաճախորդային բազա ստեղծել: Դրանից կօգտվեն բոլոր շահագրգիռ վարկային կազմակերպությունները, սակայն բազան կկառավարի երրորդ կողմը։ Այս մասին է տեղեկացնում Financial Times-ը:
Նման քայլը թելադրված է առաջին հերթին կարգավորողների պահանջների խստացմամբ, որոնք պայքարում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ: Ինչպես հայտնի է, համաշխարհային խոշորագույն բանկերից մեկը՝ HSBC-ն, արդեն տուժել է այդ պատճառով: Այն ստիպված է եղել 2 միլիարդ դոլար տուգանք վճարել: ԱՄՆ-ի իշխանությունները հայտնաբերել են, որ 10 տարիների ընթացքում անհրաժեշտ վերահսկողության բացակայության պայմաններում HSBC-ում լվացվել են մեքսիկական այն նարկոբարոնների փողերը, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ:











































