Երեկ ռեփ-աստղ Իվն իր հարցազրույցում հայտնել էր, որ Գվեն Սթեֆանին հղի է, չնայած արդեն ոչ մի հաստատող հաղորդագրություն հարկավոր չէ, քանի որ ամեն ինչ ակնհայտ է: Օրեր առաջ Սթեֆանին Բևերլի Հիլզում իր կլորիկացած փորիկով հայտնվել էր պապարացիների տեսախցիկի առաջ և հաստատել բոլոր լուրերը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, 43-ամյա աստղն այցելել էր ընկերուհու երեխայի առաջիկա ծննդի հետ կապված երեկույթին (baby shower), որը ընդունված է անցկացնել հղիության վերջին ամիսների ընթացքում: Տոնակատարության համար Գվենն ընտրել էր նեղ տաբատ և ազատ բլուզ:











































