Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչ Կառլա դել Պոնտեին հրավիրել են անձամբ այցելել երկիր: Վերջինս մերժել է այդ առաջարկը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի հայտարարությունը:
«Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքում Սիրիայի մշտական ներկայացուցչությունը վերբալ նոտա է հղել իմ գործընկեր Կառլա դե Պոնտեին՝ նրան անձամբ Սիրիա հրավիրելով»,- ասել է հանձնաժողովի ղեկավար, բրազիլացի Պաուլու Սերժիու Պինեյրուն:
Նրա խոսքերով՝ սիրիացի դիվանագետին պատասխանել են, որ «ավելի լավ կլինի, եթե հրավիրվեն հանձնաժողովի բոլոր անդամները կամ գոնե դրա ղեկավարը»:











































