Tuesday, 16 06 2026
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել

Ուրիշների կանանց չեմ մեկնաբանում. ինչպես են Սեյրան Օհանյան-իշխանություն հարաբերությունները

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպմանը բավականին քննադատություն հնչեցրեց իշխանությունների հասցեին, հիմա միանգամայն այլ դիրքորոշում է հայտնում: Հիշեցնենք, որ նա, անդրադառնալով իր դեմ քննադատական հրապարակումներին, նշել էր. «Ես այսօր ևս կրկնում են, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, որոնք կազմակերպում են ընտանիքների և հատկապես՝ կանանց նկատմամբ այդ տեղեկատվական տեռորը: Իմ դեմ արշավ է եղել, և միանշանակ՝ իշխանության կողմից․ ընտանիքը, եթե գեղեցիկ է, չի նշանակում, որ մեծ գումարներ են այնտեղ ներգրավված»:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՕՐՕ դաշինքի պարտությունից հետո Սեյրան Օհանյանը մեկնեց Հայաստանից: Մամուլը գրում էր, որ նա չի ցանկանում Հայաստան վերադառնալ: Նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Սեյրան Օհանյանը վերադարձել է: Ի պատասխան հարցի, թե մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ Սեյրան Օհանյանը արտագաղթել է Ռուսաստան, տիկին Խաչատրյանն ասաց. «Սրանք երևի թե մամուլի ենթադրություններն էին: Դուք գիտեք, որ ինքը երկար տարիներ մեր ռազմաքաղաքական պատասխանատուներից մեկն է և չի դադարի երբևիցե լինելուց: Չեմ կարծում»։

Նա նաև նշել է, որ ինչպես մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի՝ մտահոգված երկրի ապագայով, Սեյրան Օհանյանն իր կարծիքը կհայտնի. «Միայն ասեմ, որ նորմալ, մարդկային հարաբերություններ ունի բոլոր կուսակցությունների, երկրի բոլոր կարևոր պաշտոններում գտնվող անձանց հետ: Այ սա կարող եմ հաստատ ասել: Բոլորը բոլորի հետ շփվում են, անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ ունեն ապագայի (երկրի կառավարման ձևի) վերաբերյալ: Եվ երբևիցե չեմ կարծում, որ այդ հարաբերությունները թշնամական կլինեն»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Սեյրան Օհանյանն անսպասելի վերադառնա իշխանություն, արձագանքեց. «Ես ուրիշների կանանց չեմ մեկնաբանում»:

Իսկ թե ինչպես են Սեյրան Օհանյան-իշխանություն հարաբերությունները, պատասխանեց. «Ինչպես միշտ, մենք նման քննարկում չենք ունեցել, նա եղել է մեզ հետ, աշխատել է մեզ հետ, իր կամքով գնացել է ընդդիմություն, մենք նրան դիտարկել ենք որպես ընդդիմադիր և որևէ այլ առնչություն և այլ քննարկումներ մենք չենք ունեցել»:

Արդյո՞ք հնարավոր է՝ նրան նոր պաշտոն առաջարկվի, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Չի եղել նման քննարկում և չկա նման խնդիր»:

Հարցին՝ դուք նրան ընդդիմադիր եք հիմա դիտարկում, ասաց. «Ընդհանուր առմամբ, քաղաքական դաշտում ընտրություններից հետո ես չեմ տեսել Սեյրան Օհանյանին, որ հիմա դիտարկեմ: Բնականաբար ինքը ընդդիմադիր կեցվածքով մտել էր քաղաքական դաշտ և մասնակցում էր ընտրություններին»:

Նա նաև նշեց, որ հետընտրական զարգացումներ, վիճարկումներ չեղան ո՛չ ՕՐՕ-ի, ո՛չ էլ մյուս ուժերի կողմից. «Ոչ ոք չգնաց, որովհետև ընտրություններն այնքան համոզիչ էին, որ որևէ մեկն առիթ չուներ հետընտրական ինչ-որ հետևանքների հետևից գնալու»:

Երեկ կառավարության շենքի մոտ համաներմամբ ազատ արձակված Վոլոդյա Ավետիսյանը հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր չէ, նրան իշխանությունն է գործուղել: Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչ կարծիք ունի այս հայտարարության վերաբերյալ. «Ես Վոլոդյա Ավետիսյանին չեմ ճանաչում անձնապես, մեկ միլիոն մարդ կարող է տարբեր կարծիքներ ասել, ես պարտավոր չեմ մեկնաբանել, ես ասացի իմ կարծիքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում