Թուրքական Հաթայ նահանգի մոտ՝ Սիրիայի հետ սահմանին ընկել է Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչ, որը խփվել էր Սիրիայի ազատ բանակի կողմից: Այս մասին հայտնում է Zaman թերթը:
Հաղորդվում է, որ կործանիչի օդաչուները հասցրել են կատապուլտով ցած նետվել, սակայն գնդակահարվել են Սիրիայի ազատ բանակի անդամների կողմից:
Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է Հաթայի Յայլադագ շրջանից 400 մետր հեռու:










































