Իսպանիայում թաղման ծեսերի ծառայություն մատուցող բյուրոներից մեկը հայտարարել է «Ռեալ» և «Բարսելոնա» լոգոներով զարդարված դագաղների վաճառքի մեկնարկի մասին՝ տեղեկացնում է Marca-ը:
Մադրիդցիների երկրպագուների համար նախատեսված դագաղները զարդանախշված են «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի ճակատային մասի նկարներով, իսկ կատալոնցիների երկրպագուների համար նախատեսված դագաղներին ակումբի անունը և լոգոներն են փորագրված:














































