Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հինգշաբթի օրը Ֆրանսիային անվանել է Եվրամիությունում միակ վստահության արժանի ռազմական տերությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք սպասում ենք Ֆրանսիայից, և մենք գիտենք, որ այդպես և կլինի, իսկական ներգրավվածություն (ԵՄ պաշտպանական քաղաքականությանը), քանի որ Եվրոպայում Ֆրանսիան իրականում միակ վստահության արժանի ռազմական տերությունն է»,- ասել է նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Բրյուսելում բանակցություններից հետո:











































