Սիրիայի ընդդիմությանը պետք է ստիպել մասնակցելու Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմիի հետ բանակցություններից հետո:
«Որպեսզի դա (համաժողովի գումարումը) տեղի ունենա, սկզբում պետք է համոզել,- նույնիկ չգիտեմ, մենք միշտ օգտագործում ենք այդ բառը,- ընդդիմությանը համոզել մասնակցելու համաժողովին: Գուցե ժամանակն է սկսել օգտագործել այլ բայ՝ ստիպել ընդդիմությանը մասնակցելու համաժողովին»,- հայտարարել է Լավրովը:












































