Մոսկվայում ձերբակալվել են ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչներ, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստել մայրաքաղաքային տրանսպորտի օբյեկտներում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնի հաղորդագրությունը:
Տեղեկատվության համաձայն՝ խմբի մեջ ներառված է եղել 4 մարդ՝ ռուսներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ: Խուզարկության ժամանակ ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ նյութերի արտադրության լաբորատորիա, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ ռումբ, պայթուցիկ սարքերի պատրաստման մասեր, նռնակներ, ծայրահեղական ուղղվածությամբ գրականություն և տեսաձայնագրություններ:
ԱԴԾ-ի տվյալներով՝ կասկածյալների գործողությունները ղեկավարվել են Սիրիայի տարածքից:









































