Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ կանցլեր Անգելա Մերկելի ելույթի ընթացքում հանդիսատեսի կողմից օդ է բարձրացել անօդաչու թռչող սարք, որն այնուհետ ընկել է քաղաքական գործչի ոտքերի տակ: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը:
Ինչպես պարզվել է, տեսախցիկով զինված անօդաչու թռչող սարքը պատկանում է 23-ամյա հնարամիտ մի լրագրողի, որը ցանկացել է անսովոր կադրեր ստանալ միջոցառումից: Սակայն սարքը կորցրել է կառավարումը:
Ոստիկանությունը ձերբակալել է ֆոտոլուսանկարչին, սակայն պարզվել է, որ սարքը վտանգ չի ներկայացնում, և տիրոջը ազատ են արձակել:
Ի դեպ, սարքը տեսնելով՝ Մերկելը չի կորցրել ինքնատիրապետումն ու պահպանել է հավասարակշռությունը:










































