ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հանդես է եկել դաշինքի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակով շփումների կյանքի կոչման օգտին։ Այս մասին նա հայտարարել է TASS գործակալության հետ հարցազրույցում՝ Բրյուսելում այսօր կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին։
«Ես ողջունում եմ բարձր մակարդակով երկկողմ շփումները ՆԱՏՕ-ի երկրների և Ռուսաստանի միջև։ Մենք ականատես ենք եղել տարբեր հանդիպումների, այդ թվում արտոգործնախարարների մակարդակով։ Արտգործնախարարներից ոմանք հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել է նա։
«ՆԱՏՕ-ն ձգտում է Ռուսաստանի հետ ավելի կառուցողական և գործընկերային հարաբերությունների։ Եվ դա պատճառներից մեկն է, թե ինչու ենք մեն շարունակում մեր երկխոսությունը Ռուսաստանի հետ»,-ասել է նա՝ նշելով մի շարք խնդիրների, ներառյալ Ուկրաինայի հարցի լուծման ու ռազմական գործունեության թափանցիկության բարձրացման անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել լարվածությունն ու բարելավել հարաբերությունները։
Սթոլթենբերգը հիշեցրել է, որ առանց հանդիպման երկու տարի անց 2016 թվականին հաջողվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի 4 հանդիպում գումարել։




































