ԱՄՆ ՊՆ-ն և ամերիկյան Ազգային գիտական հիմնադրամը ծրագրում են մոտ 81 մլն դոլար հատկացնել կիբերանվտանգության զարգացմանը։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով ցանցահենային հարձակումների հետմղման համար պաշտպանական ցանցի ստեղծման ամերիկյան մրցառքին։
«Նախագիծն իրագործողները պետք է մի շարք որոշակի ծառայություններ տրամադրեն զարգացման ոլորտում, ինչպես նաև տեխնիկական ծառայություններ՝ ուղղված իրական ժամանակին մոտ ռեժիմում կիբերսպառալիքների կանխարգելիչ հայտնաբերմանը և այդ սպառնալիքներից պաշտպանությանը, ինչպես նաև ուղիղ և ավտոմատացված հարձակումների հետևանքների մեղմացմանը»,-ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ նախագծի շրջանակում կմշակվի ավտոմատ ռեժիմում կիբերսպառնալիքների ի հայտ բերման հատուկ համակարգ։









































