Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերը (45-0-0, 26 նոկաուտ), ով պարտության է մատնել Սաուլ Ալվարեսին (42-1-1), հայտարարել է, որ Սաուլի համար շատ կարևոր կլիներ Կարլոս Մոլինայի դեմ մենամարտը (22-5-2):
«Ալվարեսը պետք է մենամարտի Մոլինայի դեմ: Կարծում եմ՝ դա լավ մենամարտ կլինի նրա համար, որի արդյունքում Սաուլը կարող է վերադարձնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:
Սաուլն ամեն ինչ ճիշտ է անում: Ալվարեսը համաշխարհային բռնցքամարտի ապագան է: Վստահ եմ, որ մոտ ապագայում նա կրկին չեմպիոն կդառնա»,-Մեյվեյզերի խոսքերը մեջբերում է Boxingscene-ը:








































