Բրիտանական Մանչեսթերում հարձակում իրականացրած մահապարտ ահաբեկչի՝ 22-ամյա Սալման Աբեդիի տանը, պայթուցիկ սարքերի մի ամբողջ արհեստանոց են գտել: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Տեղեկատվության համաձայն՝ հայտնաբերված նյութերը բավական էին ևս մի քանի ռումբ պատրաստելու համար: Ավելի վաղ բրիտանական ոստիկանությունը Մանչեսթերում հայտնաբերել էր պայթուցիկ նյութեր, որոնք, ըստ ամենայնի, նախատեսված էին քաղաքում հետագա ահաբեկչությունների համար:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ խմբավորումը:









































