Monday, 15 06 2026
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային

«Մեծ յոթնյակը» կարող է անդրադառնալ ղարաբաղյան հարցին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի և մայիսի 26-27-ը Սիցիլիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովների մասին:

– Պարոն Սաֆարյան, այս երկու խոշոր միջոցառումները, Ձեր կարծիքով, ի՞նչ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար:

– Կարծում եմ, որ դրանք մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար եթե ոչ ուղղակիորեն, ապա գոնե անուղղակի իմաստով: Նախ, Միացյալ Նահանգներում նոր նախագահի ընտրությունից հետո Միացյալ Նահանգների հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ հստակեցված չեն, և այս առումով թերևս առաջնային ուշադրություն կգրավի տրանսատլանտյան երկխոսությունը: Հիշում ենք Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի սկանդալային հայտարարությունները թե՛ նախընտրական շրջանում և թե՛ նույնիսկ ընտրվելուց հետո: Թրամփը հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ն հնացած կառույց է: Իհարկե, հետագայում նա ընդունեց, որ լավ չի պատկերացրել ՆԱՏՕ-ի կարևորությունը բոլոր առումներով: Համենայնդեպս, Միացյալ Նահանգներում որևէ մեկը թույլ չի տա նախագահին հրաժարվել մի կառույցից, որի դոմինանտ և շոգեքարշ ուժը հանդիսանում է Միացյալ Նահանգները: Կարելի է ասել, որ անգամ Թրամփի դիրքորոշման փոքրիկ մեղմացումից հետո Նահանգների նոր վարչակազմի և եվրոպական հին մայրցամաքի տարբեր երկրների հարաբերությունները վերասահմանման կարիք ունեն: Անկախ այս գագաթնաժողովից՝ ՆԱՏՕ-ն շարունակելու է իրականացնել վարշավյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված փաստաթղթով սահմանված ռազմավարությունը, բայց խնդիրն այն է, թե որքանո՞վ իրար կհամապատասխանեն Միացյալ Նահանգների և մյուս անդամների գործողությունները այդ ռազմավարության իրականացման հարցում, դրանցից որո՞նք ավելի մեծ կարևորություն կստանան և որո՞նք ավելի քիչ կկարևորվեն:

Դատելով նոր նախագահի առաջին այցելությունից Մերձավոր Արևելք՝ կարելի է ասել, որ Թրամփի վարչակարգը հստակ կենտրոնացած կլինի առավելապես մերձավորարևելյան տարածաշրջանի վրա՝ սկսած պաղեստինա-իսրայելյան կոնֆլիկտից՝ մինչև սիրիական հիմնախնդիր: Սա ակնհայտ է:

Ինչ վերաբերում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին, այստեղ կրկին գլոբալ հարցերի նկատմամբ վերաբերմունքի հարցն է: Թրամփի արտաքին քաղաքականության անորոշությունները թերևս կարող են հարթվել այս գագաթնաժողովի ընթացքում, և ընդունված որոշումներից կնկատենք, թե ինչ զարգացումներ են ստանում Ռուսաստանի հետ կապված խնդիրները, ինչ բնույթ են ստանում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները և ընդհանրապես ինչ որոշումներ են կայացվում գլոբալ մյուս հարցերի կապակցությամբ:

Ղարաբաղյան և այլ հարցերով երկու կարևոր միջոցառումների ընթացքում ընդունված որոշումները, հայտնված դիրքորոշումները թերևս ավելի շատ անուղղակիորեն պիտի ածանցվեն, և դրանց մասին առավել հստակ խոսելու հնարավորություն կունենանք այն ժամանակ, երբ սեղանին դրված լինեն կոնկրետ դիրքորոշումներ:

– Կընդունվե՞ն արդյոք հայտարարություններ ղարաբաղյան հարցի մասին ՆԱՏՕ-ի և «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովների արդյունքներով:

– Կարծում եմ, որ ղարաբաղյան խնդիրը, այնուամենայնիվ, առաջնայնություն չունի գլոբալ խաղացողների օրակարգում: Չեմ բացառում ավանդական հիշատակումը, որովհետև գոնե նրանք, ովքեր պատասխանատու են կովկասյան ուղղություններով այդ որոշումների նախագծերը պատրաստելու առումով, հստակ գիտեն, որ Ադրբեջանին «հանգստացնելու» և հակամարտության կառավարում իրականացնելու առումով կարևոր է հիշատակել հիմնախնդրի մասին, որպեսզի Ադրբեջանում Ալիևը կարդա, որ Ղարաբաղի խնդիրը իրենց օրակարգում է: Բայց գործնականում այս հարցն, իհարկե, առաջնահերթություն չէ, և մենք դա տեսնում ենք վերջին տարիներին: Որոշակի անդրադարձ կլինի այնքանով, որքանով բոլորը հստակ գիտեն, որ երբ անտեսում են այդ խնդրի հիշատակումը՝ որպես վտանգ, կարգավորման ենթակա հարց, Ալիևը ստիպում է նրանց անել դա արդեն այլ եղանակներով, երբ թեժացնում է հակամարտությունը կամ դիմում է որևէ արկածախնդրության: Ուստի, գուցե «Մեծ յոթնյակի» շրջանակներում ինչ-որ անդրադարձ կլինի, իսկ ՆԱՏՕ-ի պարագայում դա արդեն ամրագրված է վարշավյան հռչակագրում և ՆԱՏՕ-ն, կարծես թե, դա վերանայելու անհրաժեշտություն չունի: Եվ բացի այդ, ինչպես ասացի՝ ՆԱՏՕ-ի դեպքում հիմնական խնդիրը տրանսատլանտյան երկխոսության կնճիռներն են, որոնք ավելի են սրվել Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու հետևանքով:

– Նախկինում հայտարարություններ ընդունվել են ղարաբաղյան հիմնախնդրի մասին «Մեծ ութնյակի» շրջանակներում: Հիմա չի ընդունվի, որովհետև Ռուսաստանը չկա՞ «Մեծ յոթնյակի» մեջ:

– Այո, այդ վտանգն էլ կա: Լ՛Աքվիլայում, Մուսկոկայում կամ այլ վայրերում հայտարարություններն ընդունվում էին, որովհետև Ռուսաստանը կար, ուստի հայտարարություն չի լինի ղարաբաղյան հարցի մասին գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մակարդակով, որովհետև համանախագահ երկրներից մեկը փաստացի վտարված է:

– Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը չի՞ նշանակում ինչ-որ փոփոխություն այս պետությունների մոտեցումներում:

– Անշուշտ, դա արտացոլում է դիրքորոշումների փոփոխություն, որովհետև Ադրբեջանը մի շարք ռուբիկոններ անցավ, ինչը նրան ներվեց: Այս իմաստով կարելի է մատնանշել Ադրբեջանի կողմից Ապրիլյան պատերազմը նախաձեռնելու փաստը, նահանջը միջազգային բազում պարտավորություններից, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները, հակաարևմտյան շանտաժները, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ կատարվածը: Ակնհայտորեն փորձում են հասկացնել, որ կուլ չեն տա այնպես, ինչպես նախկինում էին կուլ տալիս: Բայց չեմ կարծում, որ սա հավելյալ առիթ կդառնա Ադրբեջանին պատժելու համար: Ճիշտ հակառակը, նրանք գիտեն, որ եթե ավելի գրգռեն Ադրբեջանին, նա ավելի վտանգավոր արկածախնդրությունների կդիմի: Ուստի կարծում եմ, որ ինչ-որ անդրադարձ կլինի «Մեծ յոթնյակի» փաստաթղթում՝ պարզապես հիշատակելով, որ աշխարհի հզորների համար անվտանգության խնդիրների շարքում կարևորվում է նաև այս հարցը: Բայց ավելի հեռուն չեն գնա, որովհետև, նախ, ինչպես ինքներդ նկատեցիք՝ Ռուսաստանը չկա, երկրորդը՝ դա իսկապես այս պահին մոլորակի թիվ մեկ խնդիրը չէ: Ավելի լուրջ շեշտադրումներ չեն անի նաև այն պատճառով, որ տուրք չտան Ադրբեջանի շանտաժներին, որովհետև կստացվի, թե որքան շատ է Ադրբեջանը նման էսկալացիաների դիմում, այնքան միջազգային հանրությունը շատ է դողում դրա վրա: Ուստի ինչ-որ անդրադարձ կլինի, բայց ոչ ավելին: Դիրքորոշումների փոփոխությունների առանձնապես սպասել պետք չէ, կհիշատակվի՝ որպես գլոբալ անվտանգության խնդիրներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում