Լոնդոնի կենտրոնում տեղի է ունեցել սպիտակ արջի հսկա խամաճիկով Greenpeace շարժման ակտիվիստների երթը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ամբողջ աշխարհում շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարող ակտիվիստներն Արկտիկայում նավթի ու գազի արդյունահանման արգելքի կոչ են արել: Նրանց խոսքով՝ արջը խորհրդանշում է մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկի մաքրությունը: 12 մետր երկարությամբ և 5 մետր բարձրությամբ խամաճիկը պատրաստված է եղել վերամշակված նյութերից: Խամաճիկի վրա իր ստորագրությունն է դրել աշխարհում ավելի քան 3 մլն մարդ:
Երթը սկսվել է խորհրդարանի շենքի մոտից և ավարտվել Shell նավթային հսկայի բրիտանական գրասենյակի մոտ:









































