Սիրիա ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը կանխող Մոսկվայի նախաձեռնությունը կարելի է համարել վերջին տարիների ամենախոշոր և դրամատիկ դիվանագիտական հեղաշրջումը, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Հոդվածագրի կարծիքով՝ նախագահ Վալդիմիր Պուտինի համար դա իրադարձությունների ամենաբարենպաստ ընթացքն էր, չնայած որ Սիրիայի նախաձեռնությունը, որը կոչ է անում միջազգային վերահսկողությանը հանձնել քիմիական զենքը, ռիսկային է Ռուսաստանի համար:
«Պուտինն այժմ կարող է իրեն ներկայացնել որպես մեծ խաղաղարար. Ռուսաստանում նրա կողմնակիցներն առաջարկում են նրան առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի և կարծում են, որ նա արժանի է երկրի առաջնորդի կոչմանը, որն ապացուցեց «մեծ գերտերության կարգավիճակը» ԱՄՆ-ի հետ»,- կարծում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մարի Կրամերը:
Միևնույն ժամանակ Կրամերը նշում է, որ Մոսկվան նախկինի պես հակված է այն դիրքորոշմանը, որ Ասադի վարչակարգը մասնակից չէ Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի օգտագործմանը:
Կրեմլը Ասադի համար «գնեց» թանկարժեք ժամանակ, որպեսզի նա շարունակի ճնշում գործադրել ընդդիմության վրա մարտի դաշտում և հավանական է, որ նոր առավելություններ կստանա այլ երկրների աչքում, ասվում է հոդվածում:











































