«Գահերի խաղ»-ը սերիալի աստղերը խոստացել են ավելի արագ նոր սեզոն, հայտնում է Entertainment Weekly-ն: Ինչպես հայտարարել է դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, իրեն թվացել է, որ ինքն այլ տեմպի մեջ է ընկել:
«Ամեն ինչ տեղի էր ունենում ավելի արագ, քան ես սովոր էի… շատը այն բանից, ինչի վրա սովորաբար ծախսվում էր սեզոն, այժմ տեղավորվում է մի դրվագում»,- ասել է դերասանը:
«Այս սեզոնը իրոք տարբերվում է ցանկացած մյուսից, քանի որ այն արագանում է վերջում»,- իր հերթին ասել է դերասան Քիթ Հարինգթոնը: Նրա խոսքերով` շատ բան շատ ավելի արագ է տեղի ունենում, քան հանդիսատեսը վարժվել է տեսնել «Գահերի խաղ»-ում:
Նոր սեզոնի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 16-ին:











































