Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը «հաղթել է» իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին ձեռքսեղման ժամանակ, գրում է Mashable-ը:
Քաղաքական գործիչները հանդիպել են մայիսի 21-ին Էր Ռիադում, որտեղ անցկացվել է գագաթնաժողով ԱՄՆ-ի և արաբական ու մուսուլմանակն երկրների մասնակցությամբ: Սեղմելով Ռահմոնի ձեռքը՝ Թրամփը ցանկանում էր մի կողմ քաշվել, սակայն տաջիկ նախագահը, որը 1970-ական թվականներին ծառայել է նավատորմում և աշխատել որպես էլեկտրիկ, բաց չի թողել ամերիկացի առաջնորդի ձեռքը և ուժգին թափահարել է այն: Թրամփը ստիպված կրկին մոտեցել է իր գործընկերոջը: Արդյունքում նախագահների ձեռքսեղմումը տևել է շուրջ 7 վայրկյան:
Թրամփը, որը երիտասարդ տարիներին բեյսբոլ է խաղացել, սովորություն ունի շատ ամուր սեղմել զրուցակցի ձեռքը:







































