Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:
Ակնկալվում է, որ մոտ ժամերի ընթացքում այս մասին պատրիարքարանը հանդես կգա հատուկ հայտարարությամբ:








































