Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը, որի հետևանքով 40 հոգի տեղափոխող մեքենան ջրասույզ է եղել: Ինչպես հաղորդում են համաշխարհային լրատվամիջոցները, առնվազն 31 մարդ զոհվել է, 3-ը համարվում են անհայտ կորած: Վթարը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում:
Հաղորդվում է, որ ավտոբուսում են գտնվել հարսանիքից վերադարձող հյուրերը: Անսպասելիորեն ավտոբուսի վարորդը կորցրել է վերահսկողությունը, և մեքենան ընկել է գետը:
Տեղի բնակիչներին հաջողվել է փրկել 6 հոգու, մինչև որ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները ժամանել են դեպքի վայր: Իրավապահները հաղորդել են, որ վթարի պատճառ է դարձել փայտե կամրջի փլուզումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Հնդկաստանը զբաղեցնում է առաջին տեղը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թվով: Անցած տարի Հնդկաստանում մահացել է 100 հազար մարդ, 400 հազարը վիրավորվել են:










































