Մանչեսթերում հարձակումն իրականացրել է մեկ մարդ, որը ստադիոն է բերել պայթուցիկ սարք: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությունը:
Նշվում է, որ Մանչեսթերի ստադիոնում տեղի ուենցած պայթյունի հետևանքով զոհվել է նաև ահաբեկիչը: Չնայած ոստիկանության կարծիքով հարձակում գործած անձը միայնակ է եղել, քննությունը փորձում է պարզել՝ արդյոք նա համախոհներ ունեցել է, թե ոչ:
Ոստիկանությունը վստահ է, որ «տղամարդը ստադիոն է բերել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը գործի է դրվել»:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել շուրջ 60 մարդ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը որակել է որպես «սոսկալի ահաբեկչություն»:








































