Բրիտանացի հրուշակագործ Վիկտորյա Հաջինսը ներկայացրել է երեքհարկանի տորթ, որը կարող է դպրոցական գրատախտակի ֆունկցիա կատարել: Դրա սև մակերևույթին կարելի է նկարել գունավոր կավիճներով:
Ընդ որում, կավիճները նույնպես կարելի է ուտել, քանի որ դրանք պատրաստված են շաքարից: Շատ լավ նվեր է առաջին դասարանցիներին, նորապսակներին և դպրոցն ավարտողներին՝ փոխանցում է kedem.ru-ն:







































