Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 29-ին Փարիզում կընդունի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը:
Նշվում է, որ հանդիպումը պլանավորված է Վերսալյան պալատում:
Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Փարիզի և Մոսկվայի աղբյուրների, հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-¬ին նախապես չպլանավորված այց կկատարի Ֆրանսիա, որը նրան թույլ կտա անձամբ ծանոթանալ Ֆրանսիայի նոր նախագահի հետ: Պուտինը մասնակցելու է Վերսալում Պյոտր Առաջինին նվիրված ցուցահանդեսի բացմանը, բայց, հրատարակության աղբյուրների տվյալների համաձայն, այցի օրակարգը դրանով չի սահմանափակվի և «հագեցած կլինի»:










































