Հյուսիսային Կորեայում 60 տարվա մեջ առաջին անգամ հնչել է հարավային հարևանի հիմնը՝ ի պատիվ մարզիկ Կիմ Վու Սիկի, ով Փխենյանում անցկացվող ծանր ատլետիկայի մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը:
Կիմ Վու Սիկը և նրա հայրենակից Լի Գան 85 քաշային կարգում միակ մասնակիցներն էին: Այդպիսով՝ ազգային հիմնի հնչյունների ներքո բարձրացվել են Հարավային Կորեայի միանգամից երկու դրոշներ՝ փոխանցում է RT-ն:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները իրենց հարևան երկրի մասնակիցների հաղթանակի դեպքում Հարավային Կորեայի հիմնը հնչեցնելու համաձայնությունը նախապես էին տվել: Սա երկու պետությունների պատմության մեջ առաջին դեպքն է՝ 1953թ. Կորեական պատերազմի ավարտից ի վեր:
2008թ. համանման իրավիճակում Փխենյանը հրաժարվել էր հնչեցնել Հարավային Կորեայի հիմնը: Հյուսիսային Կորեան պնդել է նաև, որ Աշխարհի առաջնության շրջանակներում Հարավային Կորեայի հետ ֆուտբոլային խաղն անցկացվի չեզոք տարածքում՝ Շանհայում:










































