Tuesday, 30 06 2026
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո

Կառավարության և Կենտրոնական բանկի «անտրամաբանական տրամաբանությունը»

ՀՀ ԱՎԾ-ի  տվյալներով՝ 2017թ. ապրիլին  արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը`-2,9%, ծառայությունների սակագներինը` -2,3%: 2017թ. մարտ ամսվա գնաճը փետրվարի նկատմամբ կազմել է -0.3%, ինչի արդյունքում գնաճը կազմել է -0.1%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ  ապրանքախմբի տասներկուամսյա գնաճը կազմել է 3.3%, ոչ պարենային ապրանքներինը` -3.5%, ծառայությունների սակագներինը` -2.6%:

Ինչպես գնահատվում էր մարտ ամսվա ՀՀ ԿԲ մոնիտորինգի ժամանակ, առաջին եռամսյակի արդյունքով գնաճի ցուցանիշը 0.3 տոկոսային կետով գերազանցել է կանխատեսված մակարդակը: Քանի որ  համաձայն օրենքի՝ ՀՀ-ում գների կայունության ապահովումը ԿԲ-ի հիմնական ֆունկցիաներից մեկն է, հետևաբար վերջինս էլ անդրադարձել է արձանագրված գնաճին՝ ֆիքսելով, որ «ապրիլին արձանագրված սննդամթերքի գնաճը հիմնականում պայմանավորվել է  2016/2017թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաև միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ»:

Մինչ այդ էլ անդրադառնալով ընտրություններից հետո պարենային ապրանքների գների կտրուկ աճին՝ մեկնաբանություն էր տվել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ գնաճը պետք է հետ գա իր բնականոն աշխատանքին, «այսօր մենք ունենք դեֆլացիա, և շատ նորմալ է, որ մեզ նման տնտեսություններն ունենան շուրջ 4%-անոց գնաճ: Նրա խոսքով՝ գնաճը նաև նպաստում է տնտեսական աճին: Նախարարի գնահատմամբ՝ արձանագրված գնաճն արհեստական չէ (ասել կուզի՝ ընտրությունների հետ կապված չէ),  դրա վրա ազդել է ինչպես աշխարհից եկող բացասական ազդեցությունը, այնպես էլ ներքին տնտեսությունում պահանջարկի շեմը:

Նախ՝ արձանագրենք, որ ԿԲ-ն և ֆինանսների նախարարը նույն երևույթի վերաբերյալ բոլորովին տարբեր, իրար հետ ընդհանուր աղերսներ չունեցող մեկնաբանություններ են տալիս. մեկը դա բացատրում է  տնտեսական պահանջարկով, մյուսը՝ գյուղատնտեսական բերքի քչությամբ: Իհարկե, «անհրաժեշտության» դեպքում երկու կողմն էլ ամենատարբեր բանաձևերի, Նոբելյան մրցանակի դափնեկիրների տեսություններով կբացատրեն, որ տնտեսական պահանջարկն ու բերքի քչությունը նույն բանն են, բայց  նրանց  տարբեր  մեկնաբանություններն արդեն մտորելու տեղիք են տալիս:

Երկրորդ՝ փաստացի արձանագրվել է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ մասնավորապես, սննդամթերքի շուրջ 6%-ով  գնաճ, ինչը, սակայն, միջինացվելով ոչ պարենային ապրանքների և սպասարկումների գների հետ՝ նվազեցվել է 1.2%-ի: Հասկանալի է, որ բնակչության առավելագույնը 5-10%-ն է օգտվում ռեստորանների, ժամանցի այլ օբյեկտների ծառայություններից, իսկ ոչ պարենային ապրանքներից օգտվում է որոշակի ժամանակային պարբերականությամբ:  Հետևաբար  մարդիկ իրականում գործ ունեն 5-6%-անոց գնաճի հետ, որքան էլ որ միջինացված այն ավելի փոքր է:

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի մեկնաբանությանն առ այն, որ  գնաճը պայմանավորված է 2016/2017թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով,  արձանագրենք, որ տարվա այս ժամանակամիջոցում իրացվում է 2016թ. արտադրված պտուղ՝ բացառապես խնձոր,  կաղամբ և կարտոֆիլ: Համաձայն նույն ԱՎԾ-ի տվյալների՝ 2015 և 2016թթ. հանրապետությունում արտադրվել է թե՛ կաղամբի և թե՛ կարտոֆիլի բացարձակապես նույն բերքը, երկու դեպքում էլ անցած տարի հազարական տոննա պակաս բերք է ստացվել: Խնձորի դեպքում, իրոք, բերքը համեմատաբար քիչ է եղել, բայց արձանագրված 5-6%-անոց գնաճը բացատրել ընդամենը խնձորի բերքի որոշակի նվազմամբ՝ անլուրջ է:

Այստեղ կա հարցի մյուս՝ ոչ պակաս կարևոր կողմը ևս. շուրջ երկու ամիս է, ինչ կառավարության անդամները թմբկահարում են, որ այս ամիսների ընթացքում ստեղծել են  ավելի քան 1800 աշխատատեղ, և դրանց (էկոնոմիկայի փոխնախարարի ներկայացմամբ) բացարձակ մեծամասնությունը՝ ջերմոցային տնտեսությունում: Ավելին տնտեսական զարգացման փոխնախարար պրն Ազիզյանը պնդում էր, որ այս ընթացքում ստեղծվել են հայուրավոր հա գերժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատներ, որոնցում արտադրվում է հիմնականում լոլիկ: Նախորդ տարիների համեմատ՝ այսօր շուկայում միակ էապես թանկ գյումթերքը լոլիկն է: Մյուս ապրանքատեսակների գծով այս տարի արձանագրվում է գների էական նվազում: Այն աստիճանի, որ արդեն որոշ շրջաններում գյուղացիները ցուցադրաբար դժգոհում են գյուղմթերքի նման անհասկանալի գնանկումից:

Ինչ վերաբերում է դրսից եկող բացասական ազդեցությանը, նախ նշենք, որ վերջին 10-15 տարիներին մեր տնտեսության բոլոր ձախողումները պայմանավորված են առավելապես դրսի բացասական ազդեցությամբ: «Ցավոք», գոնե այս փուլում համաշխարհային շուկայում սննդամթերքի գների աճ չկա, ավելին՝ աշխարհում սննդամթերքի հստակ գնանկման միտումներ են ընթանում: Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ գնաճ է սկսվել (ստիպված ենք կրկնել, որ ոչ մի նման բան չկա), միևնույն է, այն մթերքը, որ հիմա իրացվում է հայաստանյան շուկայում, ներկրվել է ամիսներ առաջ հին՝ էժան գներով: Հետևաբար ԿԲ-ին մնում է այլ՝ ավելի տրամաբանված մեկնաբանություն գտնել ապրիլին սկսված «անհասկանալի» գնաճը բացատրելու համար, իսկ նախարար Արամյանին էլ բացատրել՝ ինչպես է լինում, երբ քաղաքացու աշխատավարձի բարձրացում չի եղել, երբ գյուղացու բացարձակ մեծամասնությունը դեռ արտադրանք չունի իրացնելու, եկամուտ ստանալու, բայց պահանջարկի շեմը բարձրանում է, հետևաբար և՝ գները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում