Չեչնիայում գեյերի զանգվածային հետապնդման զոհ է դարձել Ռոսգվարդիայի մարտիկներից մեկը: Այս մասին հաղորդում է «Նովայա գազետա»-ն՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Պարբերականին հայտնի է դարձել, որ նրան և ևս երկու տղամարդու սպանել են հոմոսեքսուալ ուղղվածություն ունենալու կասկածանքների համար:
Թերթը նաև հաղորդում է Իժևսկի բնակչի, ազգությամբ ռուս տղամարդու սպանության մասին, որին Չեչնիայում սկզբից պահել են գեյերի համար նախատեսված գաղտնի բանտում, այնուհետև ազատ են արձակել և սպանել են հանրապետության սահմաններից դուրս: Պարբերականի փոխանցմամբ՝ Չեչնիայում այժ ճնշում են միասեռականների հարազատներին, որոնք փախել են հանրապետությունից:










































