Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կարծում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սպիտակ տան Օվալային կաբինետում անելու բան չունի»: Այս մասին սենատորն ասել է Fox News Sunday հաղորդմանը՝ մեկնաբանելով Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հանդիպումը:
Մաքքեյնը ռուս նախարարին անվանել է «ավազակի և մարդասպանի խամաճիկ», «Վլադիմիր Պուտինի քարոզիչ»: Ամերիկացի սենատորը ՌԴ նախագահին մեղադրել է նրանում, որ վերջինս ռուսական զենքը կիրառում է Հալեպի հիվանդանոցներին հարվածելու համար:
Հիշեցնենք, որ Լավրովի և Թրամփի հանդիպումը կայացել է մայիսի 10-ին Վաշինգտոնում:












































