Կանադացի հիփ-հոփ կատարող, դերասան և պրդյուսեր Դրեյքը Billboard Music Awards ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա լավագույն արտիստ»։
Դրեյքը ստացել է ամսագրի 13 մրցանակ (հնարավոր 22-ից)՝ գերազանցելով անցած տարվա Ադելի ռեկորդը (12 մրցանակ)։ Դրեյքը ճանաչվել է նաև «Լավագույն երգիչ», «Billboard 200-ի լավագույն արտիստ» և «Billboard 100-ի լավագույն կատարող»։
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասում։











































