Արաբական պետությունների լիգայի ղեկավարությունը ողջունում է Սիրիայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը:
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև կայացած բանակցությունների արդյունքում Սիրիայի հարցով ձեռք է բերվել համաձայնություն: Հայտարարվել էր, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը սիրիական քիմիական զենքին առնչվող խնդրի ամենաարդյունավետ լուծումը համարում են դրա ոչնչացումը: Ռուսական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ «Սիրիայում ուժի կիրառման մասին խոսք լինել չի կարող»՝ հաղորդում է Ria Novosti-ն:










































