«Ին-Յան» լոգարանը պատրաստված է հայտնի չինական խորհրդանշանի տեսքով: Այս մասին հաղորդում է Luxurylaunches.com կայքը:
Լոգարանը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ ռոմանտիկ միջավայրում: Այն բաժանված է 2 հատվածի: Յուրաքանչյուր հատվածում կարելի է ստանալ ջրի ցանկալի ջերմաստիճան և միացնել լուսամփոփը:
Բացի այդ, լոգարանում կա նաև վիբրոմերսում, որն օգնում է թուլանալ: Այս վերերկրային հաճույքն արժե 55 հազար դոլար:













































