Ամերիկացի դերասան Ուիլեմ Դեֆոն կմարմնավորի հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգին «Հավերժության շեմին» (At Eternity՝s Gate) ֆիլմում։ Այս մասին հայտնում է Deadline-ը։ Ֆիլմի ռեժիսուրայով կզբաղվի Ջուլիան Շնաբելը։
Նկարահանումները կընթանան Ֆրանսիայում։ Ֆիլմում կպատմվի ֆրանսիական Առլ քաղաքում նկարչի կյանքի մասին։
Սցենարի վրա ռեժիսորի հետ աշխատել է սցենարիստ Ժան-Կլոդ Կարիերը։ Ֆիլմի պրդյուսերական աշխատանքներով կզբաղվի Ջոն Կիլիկը, ով աշխատել է նաև «Սոված խաղեր» կինոասքի վրա։
Վան Գոգը ոչ երկար ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծել է արվեստի ավելի քան 2000 գործ։








































