«Ալ-Քաիդայի» ղեկավար Այման Զավահիրին Սիրիայի իսլամիստներին կոչ է արել պայքարել ինչպես Բաշար Ասադի ռեժիմի, այնպես էլ ընդդիմության դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով՝ Արևմուտքի երկրների և Պարսից ծոցի պետությունների կողմից աջակցություն ստացած Սիրիայի ազատ բանակը ոչնչով լավը չէ կառավարական զորքերից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ալ-Քաիդան» բացահայտ առճակատման մեջ է Սիրիայի ընդդիմության հետ:










































