Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ-երկրները և ԱՄՆ-ը կիրակի փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կենտրոն ստեղծելու նպատակով: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Փաստաթուղթը ստորագրել են Սաուդյան Արաբիայի ՆԳՆ ղեկավար Մուհամմեդ բեն Նաիֆ Ալ Սաուդը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Էր-Ռիյադում արաբական 6 միապետությունների և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովի վերջում:
Հուշագիրը նախատեսում է ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների և ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման դեմ պայքարի մեխանիզմի մոնիթորինգի հարցերով կենտրոնի ստեղծում ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների միջև:





































