Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

«Ծռության» իրար պղտորող «վտակները»

Եթե չլիներ ԿԸՀ-ում Զարուհի Փոստանջյանի ու նրա կողմնակիցների հրահրած միջադեպը, մարդիկ հանգիստ կվայելեին իրենց կիրակին և, հավանաբար, տեղյակ անգամ չէին լինի, որ այսօր պաշտոնապես ամփոփվում են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները:

Երբ իշխանություններն ու հասարակությունն իրար հետ «բարիշում» են գործարքի բոլոր մանրամասների շուրջ, Տիգրան Մուկուչյանին և ԿԸՀ-ին այլ բան չի մնում, քան վավերացնել գործարքը: Զարուհի Փոստանջյանը դա շատ լավ հասկանում է ու այսօր ԿԸՀ-ի նիստից նա ակնկալում էր ոչ թե` ընտրություններն անվավեր ճանաչելու իրենց դիմումի քննարկում, այլ սկանդալ, որին հաջորդելու էր «Երկիր ծիրանիի» հայտարարությունը` «բռնազավթիչ» Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու անհրաժեշտության մասին (ի դեպ, ծավալուն այդ հայտարարությունն այդպես էլ չի պատասխանում հարցին` «Երկիր ծիրանին» վերցնելո՞ւ է, թե՞ ոչ Երևանի ավագանու մանդատները):

Նման հայտարարությունն, իհարկե, հարիր չէ գործչի, ով տաս տարի խորհրդարանի պատգամավոր է եղել: Եվ հարցն ամենևին էլ խնդրի իրավական կողմը չէ` թեև պրոֆեսիոնալ փաստաբանը պետք է օգտագործի տերմիններ, որոնք պրոբլեմներ չունենան Քրեական օրենսգրքի հետ: Ավելի շատ մտահոգիչ է այն հանգամանքը, որ նորաստեղծ կուսակցության գործունեությունը համարժեք է այն գործողություններին, որոնց անցյալ տարի ականատես եղանք ՊՊԾ գնդում:

Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը բռնազավթիչ է, նրա իշխանության բռնի տապալումը չի կարող լեգիտիմ, օրինական համարվել: Քաղաքական այս աքսիոմը «Սասնա ծռերում» գուցե չհասկանան` քաղաքական գրագիտության, փորձառության պակասի, նաև այն բանի հետևանքով, որ այդ տղաներից մի մասի համար զենքի վրա երդվելն` «ադաթ» է: Բայց եթե սովորական ահաբեկչությունը ֆետիշացվում է ԱԳ նախկին նախարարների կողմից, եթե բանակի նախկին ղեկավար գեներալը քաղկալանավոր է համարում սպաների գնդակահարած մարդկանց, սա արդեն ողբերգություն է ու ոչ միայն քաղաքական տեսանկյունից:

Մեր հասարակությունը շատ ավելի իմաստուն է և այս գործիչներին ու նրանց ՕՐՕ դաշինքին թողեց «Սասնա ծռերի» քաղաքական փլատակների տակ: Նույն քաղաքական ճակատագիրը սպառնում է Զարուհի Փոստանջյանին և նրա «Երկիր ծիրանի» կուսակցությանը, եթե նրանք շարունակեն լեգիտիմացնել քաղաքական ահաբեկչությունը: Այս համատեքստում զարմանալի է թվում, թե ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը գժտվեց «Ժառանգության» հետ կամ չմիացավ ՕՐՕ-ին, եթե բոլորը գործում են «Ծռության» քաղաքական պլատֆորմի շրջանակներում:

Ի դեպ, երբեք ուշ չէ «որդեգրել» «Ժառանգությանը», որը հունիսին նախատեսում է իր համագումարը «քաղաքական անտերության» համատեքստում: Հազիվ թե` «խոպան» դժկամությամբ վերադարձող Րաֆֆի Հովհաննիսյանը կամ «քաղաքական արձակուրդում» գտնվող Արմեն Մարտիրոսյանն առարկեն Փոստանջյանի նման մտադրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում