Հսկայական նկարները միշտ հիացնում են: Բայց ավելի բարդ է փոքր կտավի վրա արվեստի գործ ստեղծելը: gogetnews.info-ն ներկայացնում է հնդիկ նկարչի, ով սոցցանցերի օգտատերերին զարմացնում է՝ ցուցադրելով ֆիկուսի փխրուն տերևների վրա հին տեխնիկայով ստեղծված իր աշխատանքները:
Սանդեշ Ս. Ռանգնեկարը տերևների վրա նկարելու արվեստը ժառանգել է իր հորից՝ Հնդկաստանում հայտնի նկարիչ Սադաշիվ Հ. Ռանգնեկարից:
Ներկայումս Սանդեշը քիչ նկարիչներից է Հնդկաստանում, ովքեր պահպանել են ֆիկուսի տերևների վրա նկարելու հին արվեստը:














































