Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել է թագավորության բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Աբդուլազիզ թագավորի մեդալը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Թրամփը ոսկե մեդալով է պարգևատրվել թագավորական պալատում ընդունելության ժամանակ։
Թագավորն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի այցը թագավորություն կուժեղացնի երկու երկրների միջև համագործակցությունն ու կնպաստի համաշխարհային անվտանգության ամրապնդմանը։








































