Thursday, 18 06 2026
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հերթական զոհը` Ալիևի արյունարբության և մերոնց խրախճանքի ֆոնին

Այսօր ժամը 7:20-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 21-ամյա զինծառայող Կարեն Դանիելյանը:

Դժբախտաբար, նման լուրերը տխուր օրինաչափություն են դարձել և փաստում են այն իրավիճակը, որ Ադրբեջանի կողմից վարվում է մաշեցնող պատերազմ: Դրա հետևանքը` նահատակվող երիտասարդներն են, շրջափակման մեջ հայտնված Հայաստանի կաթվածահար տնտեսությունը, բարոյահոգեբանական այն ավերը, որ տիրում է մեր երկրում: Այս ամենի վերջը չի երևում: Դասագրքային ճշմարտություն, քաղաքագիտական աքսիոմ է, որ միայն խաղաղությունը կարող է վերջակետ դնել մարդկային զրկանքներին, զոհերին, այն փակուղային իրավիճակին, որ այսօր բնորոշ է հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ցանկացած բանական մարդ գիտի, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Այլ է դաժան իրականությունը, այն հանգամանքը, որ ԼՂ հարցում կայուն խաղաղության հեռանկարը գոնե այսօր տեսանելի, նշմարելի չէ:

Հայաստանն ու Ադրբեջանը դրան հասնելու ինքնուրույն ռեսուրս, պոտենցիալ չունեն. չափազանց մեծ է փոխադարձ անհանդուրժողականությունը հանրային մակարդակում, երկու ռեժիմներն, ըստ էության, իրենց երկարակեցությունն ապահովում են պատերազմի փիլիսոփայությամբ` դրանով արդարացնելով իրենց անորակությունն ու ընչաքաղցությունը:

Չկա նաև խաղաղության միջազգային գարանտը: Հավատ չի ներշնչում Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, Եվրոպան չունի բավսրար ռեսուրսներ` նման բարդ գործընթացի քաղաքական սպոնսորությունն ապահովելու համար, էլ չեմ խոսում Թուրքիայի մասին, որի նախագահ Էրդողանի արկածախնդիր քաղաքականությունը սպառնալիք է դարձել ողջ տարածաշրջանի համար: Արդյո՞ք հույսներս պետք է դնենք Ռուսաստանի վրա` ինչպես առաջարկում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն դա չափազանց մեծ նաիվություն կլինի, որովհետև կույր պետք է լինել` չնկատելու համար, որ Մոսկվան ձգտում է ոչ թե հակամարտության կարգավորմանը, այլ` տարածաշրջանում իր ազդեցության մեծացմանը: Դա կլինի Ադրբեջանի ռազմատենչությունը խրախուսելու և նրա սանձազերծած պատերազմը «լեգիտիմացնելու» միջոցով, թե հայկական կողմի կապիտուլյացիա ենթադրող «Լավրովի պլանով»` այլ խոսակցության թեմա է:

Սակայն առավել մտահոգիչ, ողբերգական է այն, որ մեր իշխանությունները, համակարգն ապրում են ոչ թե պատերազմի ռեժիմով, այլ «տոկոսխփոցիի» գռեհիկ հաղթանակի խրախճանքով: Ու մինչ առաջնագծում անմեղ երիտասարդներ են զոհվում` մեր էլիտան անհոգ պաշտոններ է բաժանում:

Ցավալի է խոստովանել, սակայն անմեղ նահատակների համար պատասխանատու է ոչ միայն Ալիևի արյունարբու ռեժիմը, այլ նաև` անարդարության, ցինիզմի և զոռբայության խորհրդանիշ դարձած Հայաստանի իշխանությունը: Առնվազն` բարոյապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում