Ֆրանկֆուրտի ավտոսրահը նշանավորվել է Audi-ի թարմացված տարբերակի պրեմիերայով: Սեդանն ավելի թեթև է, ունի ավելի հզոր և տնտեսող շարժիչ: Audi-ում չեն մոռացել նաև «վերալիցքավորված» S8 տարբերակի մասին:
Audi 8-ն այդ դասում ամենաթեթև սեդանն է: Արտադրողի պնդմամբ՝ դա ալյումինե թափքի շնորհիվ է: Եթե այն պողպատից լիներ, Audi 8-ը 40 տոկոսով ավելի ծանր կլիներ:
Audi 8-ի չափերը չեն փոխվել, իսկ սեդանի արտաքին տեսքը փոխվել է արդիականացված բամփերների, ռադիատորի շնորհիվ:
Ավտոմեքենան ունի 2 բենզինե և 2 դիզելային շարժիչ: Դրանք ունեն 310 և 435 ձիաուժ հզորություն՝ համապատասխանաբար: 3 լիտրանոց V6 դիզելային շարժիչը զարգացնում է 250 ձիաուժ, իսկ V8 TDI-ը՝ 385 ձիաուժ:
Audi S8-ի ուժային ագրեգատորը չի փոխվել և, ինչպես նախկինում, զարգացնում է 520 ձիաուժ: Նույնը վերաբերում է նաև W12, 6.3 լիտր ծավալով շարժիչին:
Սեդանն ունի 2 լիտրանոց բենզինային շարժիչ և էլեկտրաշարժիչ՝ 245 ձիաուժ հզորությամբ:
Գերմանիայի շուկայում նորույթը կհայտնվի այս տարվա աշնանը: Այն կարժենա 74.500 եվրո:










































